Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչպես Սիրիայում «Եփրատի բահան» գործողության ընթացքում զորքեր մտցրեցին, այդպես էլ Սիրիայի քրդերի Աֆրին շրջան «Մի գիշեր հանկարծակի կարող են գալ»: Արդեն հունվարի 15-ին Էրդողանը նշել է, որ «գործողությունը կարող է սկսել ամեն պահ»: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Յոզղաթում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ընթացքում:
Թարմացում. Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք «հնարավոր կարճ ժամանակում» գործողություն կսկեն Աֆրինում և Մանբիջում: Հիշեցնենք, որ եթե Աֆրինի քրդերը ԱՄՆ-ի հետ ուղիղ համագործակցության մեջ չեն, ապա Մանբիջում քրդական ուժերը գործում են ԱՄՆ հովանավորությամբ:
President Erdoğan: “The Turkish Armed Forces will deal with the Afrin and Manbij issues in the shortest time possible. Our preparations have been completed. The operation might start at any time. And then will come the turn of other regions.”
— Turkish Presidency (@trpresidency) January 15, 2018
Թեև AP գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագհը հայտնել է, թե «մոտ օրերս կմտնեն Աֆրին», սակայն այս հայտարարությունից նման հստակ եզրահանգում հնարավոր չէ անել: Հիշեցնենք, որ թուրքիայի նախագահը վերջին ամիսներին պարբերաբար է նման հայտարարություն կատարում, սակայն առայժմ պարզ չէ, թե արդյոք Սիրիայի մյուս կարևոր խաղացողների հետ այդ հարցի շուրջ կարողացել են համաձայնության հասնել՝ թե ոչ:
Այս խնդրին ավելի մանրամասն անդրադարձել ենք հետևյալ հոդվածում.
Հիշեցնենք, որ Թուրքիան այս պահին զինուժ ունի Հալեպից հոյւսիս՝ Ազազի շրջանում, ինչպես նաև Իդլիբի հյուսիսում՝ անմիջապես Աֆրինին սահմանակից հատվածներում: Եթե հաշվի առնենք նաև թուրք-սիրիական սահմանի թուրքական ստորաբաժանումները, ապա Թուրքիան Աֆրինը փաստացի 4 կողմից շրջափակել է (բացառությամբ Հալեպից արևելք մի հատվածի, որ վերահսկում է Սիրիայի բանակը):