ՀՀ ԶՈւ 5 զինծառայող մասնակցում են Վրաստանի Սախչերեի լեռնային պատրաստության դպրոցում անցկացվող բազային պատրաստության կուրսին: Դասընթացը սկսել է հունվարի 15-ին, տևելու է մինչև փետրվարի 2-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանցի զինծառայողների հետ միասին պատրաստություն են անցնում նաև զինծառայողներ Լատվիայից և Լեհաստանից: Դասընթացին մասնակցում է 12 մարդ:
Զինծառայողները ուսումնասիրելու են լեռնային, դահուկային պատրաստության սկզբունքները, սովորելու են հաղթահարել արգելքներ ձյունածածկ մակերևույթի վրա և իրականացնել որոնողափրկարարական գործողություններ:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները այս տիպի վարժանքներին մասնակցում են կանոնավար կերպով: