Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի հետ սահման

Հունվարի 13-14-ին Թուրքիայի զինուժը տանկեր և այլ զրահատեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք տեղակայվել են երկրի հարավային Հաթայ և Շանլըուրֆա նահանգներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Թուրքիան տանկերի նոր խմբաքանակ է ուղարկել թուրք-սիրիական սահման

Թուրքիան տանկերի նոր խմբաքանակ է ուղարկել թուրք-սիրիական սահման

Հունվարի 14-ին Հաթայ և Շանլուրֆա են ուղարկվել զրահափոխադրիչներ և զրահամեքենաներ: Իսկ հունվարի 13-ին թուրք-սիրիական սահման՝ Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառ են հասել նաև Թուրքիայի ԶՈւ տանկերը:

Նշենք, որ թուրքական իշխանությունները շարունակում են սպառնալ, որ Սիրիայի հյուսիսում՝ մասնավորապես Աֆրին շրջանում, քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման, և դրա ռազմական թև YPG-ի դեմ գործողություններ կիրականացնեն: Ներկայում փաստացիորեն Թուրքիան մի քանի կողմից շրջափակել է Աֆրինը:

Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինչպես Սիրիայում «Եփրատի բահան» գործողության ընթացքում զորքեր մտցրեցին, այդպես էլ  Աֆրին «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»: Իսկ հունվարի 15-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք «հնարավոր կարճ ժամանակում» գործողություն կսկեն Աֆրինում և Մանբիջում: 

Այս խնդրին ավելի մանրամասն անդրադարձել ենք հետևյալ հոդվածում.

Հիշեցնենք, որ Թուրքիան այս պահին զինուժ  տեղակայված է նաև Ջերաբլուս-Ազազ հատվածում, որը գրավել է «Եփրատի վահան» գործողության ընթացքում՝ 2016-ի օգոստոս — 2017-ի մարտ:

Բացի այդ, Իրանի և Ռուսաստանի հետ Աստանայում բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնվել են Իդլիբում «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: Իդլիբում 2017-ի հոկտեմբերից սկսած զորքեր է կենտրոնացնում Թուրքիան: Թուրքական զորքերը հիմնականում տեղակայված են Իդլիբի հյուսիսում՝ անմիջապես Աֆրինին սահմանակից հատվածներում:

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Սիրիայի քրդերի հիմնական բազաները՝ ըստ թուրքական «Անադլու» պետական գործակալության. 01.12.2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *