Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ես եմ» ծրագրին դիմել է 120 զորակոչիկ․ ԶՈւ ԳՇ պետ

ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրով զորակոչվողները ծառայությունն անցնելու են սահմանային զորամասում՝ առանձին ստորաբաժանումով։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Կենտրոնական հավաքակայանում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Կենտրոնական հավաքակայանում էր նաև պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե մասնակիցները հիմնականում որտեղից են՝ մայրաքաղաքից, թե մարզերից, Զաքարյանը պատասխանեց, որ վիճակագրություն առայժմ չկա, քանի որ «Ես եմ» ծրագրին դիմած քաղաքացիների հետ պայմանագրերը դեռևս չեն կնքվել (1

Ներկայում ծրագրի մասնակիցների զինծառայությունը անցկացվելու է մեկ զորամասում, ծրագրի ընդլայնման դեպքում հետագա զորակոչների ժամանակ ծառայության վայրը կորոշվի վիճակահանությամբ:

«Ես եմ» ծրագրով ծառայության տևողությունը 3 տարի է, որից առաջին 5 ամիսը ՝ ուսումնական զորամասում։ Դրանից հետո զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում 2 շաբաթ, զորամասում՝ 1 շաբաթ և արձակման մեջ՝ 1 շաբաթ։ Ծառայության ավարտին զորացրված զինծառայողը կստանա 5 մլն դրամ, որը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *