Սիրիայի Իդլիբ նահանգում հարձակում է եղել Թուրքիայի ԶՈւ շարասյան վրա

Սիրիայի Իդլիբ նահանգի «անվտանգության գոտու» տարածքում զինյալները նռնականետով կրակել են Թուրքիայի զինված ուժերի շարասյան վրա: Ըստ թուրքական կողմի՝ կորուստներ և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը սկսեց Իդլիբ ներխուժել 2017-ի հեկտեմբերի 8-ից: Թուրքիան պնդում է, որ դա արվում է Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների ժամանակ՝ Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերած համաձայնությամբ:

Իդլիբում ստեղծած «ապաէսկալացման գոտու» սահմաններին նախատեսվում են տեղակայել նաև Իրանի և Ռուսաստանի դիտորդներ:

Թուրքիան իր զինուժը կուտակում է մասնավորապես Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Պաշտոնական Անկարան մշտապես հայտարարում է Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողություն իրականացնելու մասին և սպառնում է, որ «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *