Թուրքիայում դատախազությունը լիազորել է ձերբակալել ևս 14 զինվորականի

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի Թոքատ նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել 13 գործող և նախկինում ծառայությունից հեռացված ևս 1 զինվորականի: Զինվորականները մեղադրվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Զինծառայողներին դեռևս չի հաջողվել ձերբակալել: Թոքատ նահանգի ժանդարմերիայի ստորաբաժանումները նրանց հայտնաբերելու համար գործողություններ են իրականացնում տարբեր նահանգներում:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Ստամբուլի դատարաններից մեկում կալանավորման որոշում է ընդունվել 85 զինծառայողի նկատմամբ, ևս 10 զինծառայող ստորագրությամբ բաց է թողնվել: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական: Մինչև այժմ կասկածյալներից 240-ն է ձերբակալվել:

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից և այլ ուժային կառույցներից զինվորականների, այդ թվում նաև բարձրագույն սպայական անձնակազմի հեռացումների և ձերբակալությունների պատճառով, զինված ուժերում զինծառայողների պակաս է նկատվում:

Ըստ Թուրքիայի ՊՆ ղեկավարի՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված 8570 զինվորականի փոխարեն, ընդունվել է 14389-ը: Չնայած  սրան ուժային կառույցներում զինծառայողների և հատկապես սպաների ու օդաչուների խիստ պակաս է զգացվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *