Թուրքիայում ձերբակալվել է ռազմաօդային ուժերի ևս 64 զինծառայող և իմամ

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Թուրքիայի իրավապահները ձերբակալել են զինված ուժերի ռազմաօդային ուժերի 64 զինծառայող, այդ թվում զգալի մասը՝ ռազմական օդաչուներ: Նրանք մեղադրվում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել

Թուրքիայում ռազմական օդաչուների են ձերբակալել

Զինծառայողները մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձի ղեկավարման համար մեղադրվող, ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «կառույցին անդամակցելու» մեջ:

Ընդհանուր առմամբ կալանավորման որոշում էր կայացվել ՌՕՈւ 66 զինծառայողի և իմամի նկատմամբ:

Նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական:

Արդեն նոյեմբերի 30-ի դրությամբ 240 անձ ձերբակալվել էր, այդ թվում մեծ մասը՝ գործող զինվորականներ: Դեկտեմբերի 2-ին ևս 14-ի ձերբակալման որոշում էր կայացվել:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալությունների պատճառով հատկապես սուր զգացվում է սպաների պակասը: Այդ թվում խիստ պակաս է զգացվում ռազմական օդաչուների շարքերում: Չնայած սրան՝ օդաչուների ձերբակալություները ևս շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *