Դեկտեմբերի 5-7-ին Բաքվում կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության» 10-րդ նիստը: Այն կվարեն Ադրբեջանի ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Քերիմ Վելիևը և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յավուզ Թյուրգենջին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն ներկա ռազմական հարաբերություները և գործունեության ուղղություները: Նիստը կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 5-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Վերջին նման հանդիպումն անցկացվել էր 2016 թ. դելկտեմբերի 14-ին՝ Անկարայում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ն Ադրբեջանում էր Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզը: Նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և թուրք գեներալը քննարկել էին համատեղ ցամաքային և ռազմաօդային զորավարժությունների թիվն ավելացնելու հարցը: