Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են համատեղ զորավարժություններն ավելացնելու հարցը

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ ցամաքային և ռազմաօդային ուժերի միջև համատեղ զորավարժությունների թիվն ավելացնելու խնդիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարը. 30.11.2017

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարը. 30.11.2017

Կողմերն անդրադարձել են նաև ռազմական մասնագետներից կազմված փորձագետների խմբերի փոխադարձ այցելություններն ավելացնելու հարցը, ռազմական, ռազմատեխնիկական, ռամակրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:

Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքյավուզը Ադրբեջան այցելել է նոյեմբերի 29-ին և այնտեղ կմնա մինչև դեկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ներկայում անցկացնում են ցամաքային և ռազմաօդային ուժերի միջև մի շարք համատեղ ամենամյա զորավարժություներ, այդ թվում՝

  • «ԹուրԱԶ բազե» (TurAz Şahini) ավիացիայի զորավարժություն,
  • «Անատոլիայի արծիվ-2016» (Anadolu Kartalı-2016) ՌՕՈւ բազմակողմ վարժանքներ (Ադրբեջանը ներգրավվում է կամ որպես դիտորդ, կամ ուղարկում օդաչուներ),
  • Ցամաքային զորքերի համատեղ վարժանքներ Բաքվում և Նախիջևանում,
  • Ցամաքային զորքերի համատեղ վարժանքներ Կարսում,
  • «Կովկասյան արծիվ» (Kafkas Kartalı) հատուկ նշանակության ուժերի թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժություն:

Բացի նշվածները կողմերը այլ համատեղ վարժանքներ ևս անցկացնում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *