Իրանի բանակի ռազմածովային ուժերի 49-րդ նավախումբը Բանգլադեշի տարածքային ջրերում մասնակցում է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների համատեղ որոնողափրկարարական զորավարժության։ Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի ՌԾՈւ կայքը։
Իրանի նավախումբը կազմված է «Սաբալան» ռազմանավից և «Բանդարաբաս» թիկունքային ապահովման նավից։ Զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 26-28-ը, ընդհանուր առմամբ մասնակցում է 32 երկիր։
Հիշեցնենք, որ Իրանը 2017-ի փետրվարին մասնակցում էր Պակիստանում անցկացվող «Աման-17» միջազգային զորավարժությանը։