Միացյալ Նահանգների ՊՆ-ն (Պենտագոն) հրապարակել է երկրի զինուժի, այդ թվում նաև՝ այլ երկրներում գտնվող ստորաբաժանումների թվաքանակը՝ 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ: Չնայած հայտարարվող 500-ին՝ ԱՄՆ-ն միայն Սիրիայում ունի 1720 զինծառայող, այդ թվում 1547-ը՝ ակտիվ զորակազմն է: Զեկույցը հրապարակվել է Պենտագոնի կայքում:
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակները հայտարարում էին, որ Սիրիայում ունեն ընդամենը 500 հոգանոց անձնակազմ: Ըստ որում ամերիկյան կողմը Սիրիայում օժանդակում և դաշնակցում է քուրդ-արաբական ուժերին, որոնց կորիզը կազմում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):
Սիրիայում ԱՄՆ զինուժի թվաքանակը՝
Սիրիա | Ակտիվ անձնակազմ | Ազգային գվարդիա/Պահեստային | Քաղաք. /Ընդ. |
Բանակ | 704 | 40 | 2 |
ՌԾՈւ | 31 | 0 | 0 |
Ծովային հետևակ | 618 | 0 | 0 |
Օդուժ | 194 | 2 | 1 |
Ազգային գվարդիա | 0 | 131 | 0 |
Ընդհանուր | 1547 | 173 | 1723 |
Սիրիայում ամերիկյան զինուժը տեղակայված է հիմնականում երկրի հյուսիսային՝ նշված քրդական ուժերի վերահսկած տարածքներում, ինչպես նաև հարավում՝ Հորդանան-Սիրիա սահմանին:
Ավելացնենք, որ քրդերի հետ դաշնակցային հարաբերությունները դժգոհությամբ են ընդունվում Թուրքիայում: Անկարան համարում է, որ Սիրիայի քրդական ուժերը «ահաբեկչական» կառուց են, իսկ իրենց դաշնակից ԱՄՆ-ն չպետք է նրանց օժանդակի: