Նոյեմբերի 19-ին Իսրայելի բանակը Գոլանի բարձունքներից տանկով կրակել է իսրայելա-սիրիական սահմանի ուղղությամբ տեղակայված Սիրիայի կառավարական բանակի դիրքերին:Այս մասին հայտնում է իսրայելական Times of Israel լրատվակայքը:
In the last few hours, the Syrian Armed Forces violated the 1974 ceasefire by strengthening a military post in the demilitarized zone between Syria & Israel. In response, an IDF tank fired a warning shot towards the area
— IDF (@IDFSpokesperson) November 19, 2017
Իսրայելի բանակի խոսնակը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Սիրիայի զինված ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում «մի քանի անգամ խախտել են 1974 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը՝ փորձելով մարտական դիրք կառուցել Սիրիայի և Իսրայելի միջև ընկած «ապառազամականացված» գոտու տարածքում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Իսրայելի բանակը կրակել է Սիրիայի Կունեյտրա քաղաքի շրջանում սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ՝ ոչնչացնելով 130 մմ-ոց հրանոթ։
Այս տարվա հունիսի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձև է ընդունել Գոլանի բարձունքներում Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարի պահպանումը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելության մանդատը երկարաձգելու վերաբերյալ: 1974-ի մայիսին 31-ին ՄԱԿ ԱԽ 350-րդ բանաձևով ստեղծվել են UNDOF ուժերը, որոնք էլ հետևում են երկու երկրների միջև հրադադարի ռեժիմին։ Ներկայում սահմանազատված տարածքներում գործում է մոտ 1000 խաղաղապահներ