Հոկտեմբերի 19-ին Իսրայելի բանակը կրակել է Սիրիայի Կունեյտրա քաղաքի շրջանում սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիայի տարածքից Գոլանի բարձրունքների իսրայելական հատվածի վրա արձակված արկի։ Պատասխան կրակի հետևանքով ոչնչացվել է 130 մմ-ոց հրանոթ։ Այս մասին հայտարարել են իսրայելական հեռուստատեսությամբ. փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Սիրիայից արձակված արկը ընկել է անապատի մեջ, մարդկային կորուստներ չեն եղել։
IDF holds the Syrian regime responsible for any aggression from its territory & won't tolerate attacks threating Israeli sovereignty
— IDF (@IDFSpokesperson) October 19, 2017
Ըստ իսրայելական կողմի՝ չնայած, ամենայն հավանականությամբ, արկը իրենց տարածք է ընկել Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով, այնուամենայնիվ «անընդունելի է համարվում Իսրայելի նկատմամբ ցանկացած ոտնձգություն»։
Ոչնչացված հրանոթը ամենայն հավանականությամբ եղել է Մ-46 հրանոթ։
Ավելի վաղ՝ Սիրիայի տարածքից հրթիռ էր արձակվել Լիբանանի վրայով պլանային թռիչք իրականացնող Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռի ուղղությամբ:
Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել էին Դամասկոսի հարևանությամբ տեղակայված Ս-200 ԶՀՀ-ի մարտկոցը։