Նոյեմբերի 18-ին Պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Նիստի օրակարգային թեմաները վերաբերել են ՊԲ-ի մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներներին:
Ռազմական խորհրդի նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:
Ըստ առանձին ուղղությունների՝ անդրադարձ է եղել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:
Ամփոփելով ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին: