Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 18-19-ին վարժանքներ են անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ զորավարժությանը առնվազն ներգրավվել են՝
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
- Տ-72 տանկեր,
- 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր՝ 122 մմ
- 2Ա31 «Գիացինտ» քարշակվող հրետանի՝ 152 մմ
- «Օսա» զենիթահրթիռային համալիրներ,
- Ս-125 ՀՕՊ համակարգեր,
- «Ստրելա» դյուրակիր ԶՀՀ,
- Մի-35 հարվածային և Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ։
Ստորաբաժանումները հանվել են մշտական տեղակայման վայրերից և ուղարկվել նշանակված հավաքատեղիներ։ Ստուգվել են զորքերի ղեկավարման հնարավորությունները։
Զորավարժության շրջանակներում ստուգել են նաև Նախիջևանի կայազորի զորահավաքային հնարավորությունները։
Հիշեցնենք, որ վարժանքները մեկնարկել են նոյեմբերի 16-ին և կավարտվեն նոյեմբերի 20-ին։ Ներգրավվել են Ադրբեջանի, այդ թվում՝ նաև Նախիջևանի բոլոր զորատեսակները, հրամանատարական կազմը։
- Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի բանակի 2Ս1 ինքնագնաց հաուբիցներ
- Ադրբեջանի ԶՈւ․ Տ-72 տանկեր
- Ադրբեջանի ԶՈւ․ Մի-8/17 ուղղաթիռներ
- Ադրբեջանի բանակի «Օսա» ԶՀՀ-ներ
- Ադրբեջանի ԶՈւ․ 2Ա31 «Գիացինտ» քարշակվող հաուբիցներ
- Ադրբեջանի բանակի «Օսա» ԶՀՀ-ներ