Ադրբեջանում անցկացվել է խոշոր զորավարժության ծովային փուլը

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները զորավարժություն են արել Կասպից ծովում և ափամերձ հատվածներում: Ներգրավվել են նաև ուղղաթիռներ: Վարժանքներն անցկացվում են Ադրբեջանում մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժությունից. 18.11.2017

Ադրբեջանի ՌԾՈւ զորավարժությունից. 18.11.2017

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ զորավարժության ընթացքին հետևել են Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ռազմածովային ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, առաջին աստիճանի կապիտան (հավասարազոր է գնդապետին) Զաուր Հյումմեթովը:

Ադրբեջանի բանակի ՌԾՈւ ստորաբաժանումները խաղարկել են մարտական կրակով գործողություններ: Սցենարի համաձայն Ադրբեջանի ռազմածովայինները ավիացիայի ջոկատի հետ համագործակցությամբ էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով «վնասազերծել են» պայմանական հակառակորդի դիվերսիոն-ահաբեկչական ուժերին:

Վարժանքներին ներգրավվել են նավեր, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ուժեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվում են հրամանատարաշտաբային զորախաղեր, որին ներգրավվել են բոլոր զորատեսակները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *