ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմը հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության վարժանքներ է արել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի նավախմբերի մշտական տեղակայման վայրերից մեկում՝ Մախաչկալայում, հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության ուժերի շուրջ 40 զինծառայողի ներգրավվածությամբ անցկացվել են վարժանքներ։ Այս մասին նոյեմբերի 16-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Գրաչոնոկ» կատեր

«Գրաչոնոկ» կատեր. ՌԴ ԶՈւ

Սցենարի համաձայն՝ նավերի տեղակայման վայրում պարեկները նկատել են շարժվող, ստորջրյա օբյեկտներ, որոնք նմանեցվել են մարդկային կերպարանքների։

Նավերում տագնապ է հայտարարվել, ինչից հետո անձնակազմերը նավերը նախապատրաստել են մարտի և հարձակման: Այնուհետև նկատված օբյեկտների մոտ է ուղարկվել 21980 նախագծի «Գրաչոնոկ» հակադիվերսիոն կատերը։

Օգտագործելով կատերի տեխնիկական միջոցները նավաստիները հայտնաբերել են պայմանական դիվերսիոն խմբի գտնվելու վայրը, ինչից հետո այնտեղ ուղարկված  խումբը բռնել է դիվերսանտներին և դուրս բերել ափ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *