Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերը որպես դիտորդ մասնակցում է Թուրքիայում ՆԱՏՕ-ի և անդամ 5 պետությունների ռազմածովային ուժերի հետ անցկացվող Doğu Akdeniz – 2017 («Արևելյան Միջերկրական – 2017) խոշոր զորավարժությանը: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Ադրբեջանի հետ որպես դիտորդ մասնակցում են նաև Բահրեյնի, Ալժիրի, Կատարի, Պակիստանի, Ռումինիայի և ՆԱՏՕ-ի դիտորդներ ու վերլուծական խմբեր:
Հիշեցնենք, որ Թուրքիան զորավարժությանը նաև փորձարկում է 2017 թ. ՌԾՈւ սպառազինությունը համալրած տեղական արտադրության TCG Bayraktar խոշոր դեսանտային նավը:
Թուրքիայի ԶՈւ ռազծածովային ուժերի Հարավային հրամանատարության պետ, դերծովակալ Հաքան Էրջանի խոսքերով՝ վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 3500 զինծառայող, 25 նավ և սուզանավ, 27 ինքնաթիռ և ուղղաթիռ:
Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր, որ վարժանքներին ներգրավվում են ԱՄՆ, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի ռազմածովայիններ, ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ծովային խմբի (SNMG2) ստորաբաժանումներ:
Զորավարժությանը ներգրավված տեխնիկայի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: