Սերբիան Ռուսաստանից ստացած ՄիԳ-29 կործանիչներից մեկը հետ է ուղարկվել այդ երկի՝ այնտեղ կապիտալ վերանորոգելու համար: Մնացած հինգը սպասարկվում են Սերբիայում: Ինքնաթիռները սկզբնական շահագործման կհանձնվեն 2018-ին: Այս մասին հայտնում է սերբական Tanjug գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Արդիականացումն իրականացնում են ռուսաստանցի մասնագետների ղեկավարությամբ:
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը փոխանցում է սերբիական աղբյուրի տեղեկությունը. առաջին փուլում մեքենաները կհամալրվեն նավիգացիոն և կապի սարքավորումներով:Երկրորդ փուլում նախատեսվում է լավացնել ինքնաթիռի կրակային հնարավորություները, սակայն կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվում:
Կործանիչները ունենալու են «ցամաք-ցամաք» և «օդ-ցամաք» դասի սպառազինություն, ինչպես նաև ինքնապաշտպանության և ՌԷՊ-ի համար ռադիոէլեկտրոնային սարքավորումներ:
Իր հերթին սերբիական Blic լրատվակայքը, որը հարցում է ուղարկել երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ արդիականացումը կարժենա 185 մլն եվրո: Իսկ կործանիչները այնպիսի վերանորոգում են անցնելու, որն անհրաժեշտ է դրանց ծառայությունը «30 տարով երկարաձգելու նպատակով» տեխնիկական և ադմինիստրատիվ նախադրյալների ստեղծման համար:
2016-ի վերջին Սերբիայի վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք: 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ էլ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կործանիչներից բացի, Սերբիային անհատույց կտրամադրվի նաև 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր։
Կործանիչները տրամադրվում են ռազմատեխնիկական օգնության շրջանակներում: