Նոյեմբերի 7-16-ին Թուրքիայի ջրային տարածքներում կանցկացվի Akdeniz-2017 («Միջերկրական ծով-2017») ՌԾՈւ զորավարժություն, որին ներգրավվել են ԱՄՆ, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի ռազմածովայիններ, ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ծովային խմբի (SNMG2) ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՌԾՈւ կայքը:

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում
Զորավարժության հայտարարվող նպատակը մասնակից ստորաբաժանումների ներգրավմամբ ընդհանուր սցենարով «ճգնաժամի հաղթահարման համար» համատեղ գործողությունների մշակումը, փորձի փոխանակումն է: Վարժանքները կանցկացվեն Արևելյան միջերկրականում:
Վարժանքներին ներգրավվում են՝
- Թուրքիայի՝
- ՌԾՈւ, ՌՕՈւ, առափնյա անվտանգության ուժերի 21 նավ, 17 ինքնաթիռ և ուղղաթիռ,
- Ցամաքային զորքերի մեկ որոնողափրկարարական ջոկատ և սանիտարական ուղղաթիռ,
- Ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական ուղղաթիռ և մեկ ջոկատ,
- ՆԳՆ ժանդարմերիայի մեկ որոնղափրկարարական թիմ, ոստիկանության մեկ արտակարգ իրավիճակների միջամտության նավ,
- Տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարարության թիմեր,
- Առողջապահության նախարարության շարժական հոսպիտալ, հրամանատարաշտաբային մեքենա, բժիշկների մեկ խումբ,
- Թուրքական Կարմիր Խաչի ներկայացուցիչներ:
- ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ծովային խմբի (SNMG2)՝
- Մեկ ամֆիբիա հարձակողական թիմ՝ Մեծ Բրիտանիայի ԶՈւ ուղղաթիռով, Թուրքիայի ԶՈւ մեկ ֆրեգատ,
- Բուլղարիայի ԶՈւ մեկ ֆրեգատ և 9 ուղղաթիռ,
- Ռումինիայի ԶՈւ մեկ ֆրեգատ,
- ԱՄՆ բանակի մեկ մարտական և մեկ ծովային պարեկության ինքնաթիռ: