Թուրքիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ խոշոր ռազմածովային զորավարժություն: Վարժանքներին առաջին անգամ ներգրավվել է այդ երկում արտադրված L-402 TCG Bayraktar («դորշակակիր») մեծ դեսանտային նավը: Այս մասին հայտնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը:
Türkiye'nin ev sahipliğinde düzenlenen Doğu Akdeniz-2017 Davet Tatbikatı başladı pic.twitter.com/ThF3KywFjj
— TRT HABER (@trthaber) November 8, 2017
«Արևելյան Միջերկրական-2017» վարժանքներին ներգրավվել են ԱՄՆ, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի ռազմածովայիններ, ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ծովային խմբի (SNMG2) ստորաբաժանումներ: Զորավարժությանը ներգրավված տեխնիկայի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:
Արդեն նոյեմբերի 8-ին թուրքական TRT-ի թղթակիցը հայտնում է, որ զորավարժությանը Թուրքիան ներգրավել է նաև տեղական արտադրության Bayraktar խոշոր դեսանտային նավը: Այն նախատեսված է ինչպես անձնակազմ, այնպես էլ՝ զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր տեղափոխելու համար (Landing Ship Tank, LST):
Նավի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2013 թ.: Արդեն 2017 թ. այն համալրել է Թուրքիայի ռազմածովային ուժերի սպառազինությունը:
Դեսանտային նավի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Երկարությունը — 139 մ,
- Լայնությունը — 19.6 մ,
- Ջրածավալը — 7,254 տոննա,
- Արագությունը — 18 հանգույց է (շուրջ 33 կմ/ժ)։
- Օգտակար բեռանտարողությունը — 1200 տ, (տանկ (օրինակ՝ Շուրջ 20 «Լեոպարդ-2», կամ 28-29 միավոր Տ-72 ), այլ զրահատեխնիկա),
- Կարող է տեղափոխել շուրջ 350 զինծառայող:
Ավելացնենք, որ Թուրքիան ներկայում պատրաստվում է թողարկել ևս մեկ դեսանտային նավ՝ TCG Sancaktar: Այն իր մարտավատեխնիկական բնութագրերով զիջում է առաջինին: