Իրանի բանակի ռազմածովային ուժերում նոր նշանակումներ են եղել

Իրանի բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավիի հրամանով բանակի ռազմածովային ուժերի փոխհրամանատար է նշանակվել դերծովակալ Թոուրաջ Հասանին , իսկ ՌԾՈւ հրամանատարի համակարգող տեղակալ՝ դերծովակալ Համզա Ալի Քավիանին։ Այս մասին նոյեմբերի 8-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ օրերս Իրանի բանակի հրամանատարի առաջարկով և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հաստատումով Իրանի բանակի ռազմածովային ուժերի նոր հրամանատար էր նշանակվել  դերծովակալ Հոսեյն Խանզադին, ով այս պաշտոնում փոխարինել է դերծովակալ Հաբիբոլահ Սայարիին։ 

Հաբիբոլահ Սայարին իր հերթին նշանակվել է Իրանի բանակի հրամանատարի համակարգող տեղակալի պաշտոնում։ Իսկ այս պաշտոնը զբաղեցնող Մոհամմադ Հոսեյն Դադրասը նշանակվել է Իրանի բանակի փոխհրամանատարի պաշտոնում։

Դադրասը այս պաշտոնում փոխարինել է Ահմադ Ռեզա Փուրդասթանին, ով Իրանի բանակի փոխհրամանատարն էր 2016-ի նոյեմբերից։ Իսկ Փուրդասթանը նշանակվել է բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն։

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսին Իրանի հոգևոր առաջնորդի հրամանագրով Իրանի բանակի նոր հրամանատար էր նշանակվել Աբդոլռահիմ Մուսավին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *