Փոխվել են Իրանի բանակի փոխհրամանատարը և ռազմածովային ուժերի հրամանատարը

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանագրով Իրանի բանակի ռազմածովային ուժերի նոր հրամանատար է նշանակվել  դերծովակալ Հոսեյն Խանզադին, ով այս պաշտոնում փոխարինել է դերծովակալ Հաբիբոլահ Սայարիին։  Այս մասին նոյեմբերի 5-ին տեղեկացնում է Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը։

Հաբիբոլահ Սայարին իր հերթին նշանակվել է Իրանի բանակի հրամանատարի համակարգող տեղակալի պաշտոնում։ Իսկ այս պաշտոնը զբաղեցնող Մոհամմադ Հոսեյն Դադրասը նշանակվել է Իրանի բանակի փոխհրամանատարի պաշտոնում։

Դադրասը այս պաշտոնում փոխարինել է Ահմադ Ռեզա Փուրդասթանին, ով Իրանի բանակի փոխհրամանատարն էր 2016-ի նոյեմբերից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդի հրամանագրով Իրանի բանակի նոր հրամանատար էր նշանակվել Աբդոլռահիմ Մուսավին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *