ՌԴ ԶՈւ հետախույզները գիշերային ժամերին հայտնաբերել են պայմանական ահաբեկիչներին

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Կարաչայ-Չերքեզիայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի հետախույզները վարժանքների շրջանակներում գիշերային ժամերին իրականացրել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու առաջադրանքներ։Այս մասին նոյեմբերի 5-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Զինծառայողները հետախուզումն իրականացրել են անտառային և բարձրլեռնային ձյունապատ տեղանքում։ Վարժանքներին ներգրավվել են 100 զինծառայող, 20 միավոր զինտեխնիկա։

ՌԴ ԶՈւ հետախույզներ

ՌԴ ԶՈւ հետախույզներ

Վարժանքների ընթացքում զինծառայողները մշակել են նաև հետախուզական պահակախմբի կազմում գործելու, պայմանական հակառակորդի կապի միջոցները խափանելու, դարանակալելու և հարձակվելու մարտավարություն:

Հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարները իրենց հերթին յուրացրել են քողարկված շարժվելու, ճիշտ դիրքավորվելու հմտություններ։

Վարժանքներին առանձնապես ուշադրություն է դարձվել «Ստրելեց» հետախուզման, կապի և կառավարման համալիրի,  ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգի կիրառման հարցերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *