Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» 20 գործող զինվորական է ձերբակալվել

Նոյեմբերի 7-ին Թուրքիայի 12 նահանգներում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են 20 գործող ենթասպա: Զինծառայողները մեղադրվում են  «գյուլենականների հետ կապ ունենալու»  համար: Ձերբակալման որոշում է կայացվել ևս 33 ենթասպայի նկատմամաբ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Ենթասպաները ծառայում են Թուրքիայի ՌՕՈւ մարտավարական օդուժի հրամանատարության և հակահրթիռային պաշտպանության ուժերին կից 5-րդ ավիաբազայում, որը տեղակայված է երկրի հյուսիսային Ամսասիա նահանգի Մերզիֆոն գավառում:

Բացի այդ, Մերզիֆոնի դատախազության՝ զինված ուժերում «գյուլենականների դեմ» հետաքննության արդյունքում ևս 33 գործող զինծառայողի ձերբակալելու որոշում է ընդունվել: Զինծառայողներին բերման ենթարկելու համար ոստիկանական ուժերը հատուկ գործողություններ են իրականացնում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Քոջաելի նահանգում ձերբակալվել են է 24 գործող զինվորականի: Վերջին երկու ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է մոտ 240-245 զինծառայող, որից մի մասը գործող (1234, 56, 7):

Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ նա իր «լրտեսներին» ներդրել էր Թուրքիայի զինված ուժեր, այլ ուժային կառույցներ՝ փորձելով նրանց միջոցով հեղաշրջում անել:

Հեղաշրջման փորձից զինված ուժերից հեռացվել են և ձերբակալվել են մի շարք զինծառայողներ, այդ թվում նաև բարձրագույն սպայական կազմի մի մասը՝ գեներալներ, գնդապետներ: Բացի զինվորականներից, ճնշումների և հետապնդումների են ենթարկվում ամենատարբեր կառույցների, պետական հաստատությունների աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *