Իրանը «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռ է ցուցադրել Թեհրանում

Նոյեմբերի 4-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում  «Համաշխարհային կեղեքման դեմ պայքարի» ազգային օրվա տոնակատարությունների շրջանակներում ցուցադրել են  ցամաք-ցամաք դասի «Ղադր-Ֆ» բալիստիկ հրթիռը, որն ունի 2000 կմ հեռահարություն:  Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

«Ղադր» դասի հրթիռները արտադրվել են «Շահաբ-3» հրթիռների հիմքի վրա։ Հրթիռի մոդիֆիկացիաներից են «Ղադր-Ֆ», «Ղադր-Հ» , «Ղադր-Ս», «Ղադր-110» հրթիռները։

Թեհրանում ցուցադրել են «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռը

Թեհրանում ցուցադրել են «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռը

«Ղադր-Ֆ» հրթիռի զանգվածը 17460 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 650կգ, երկարությունը՝ 15,86մ, լայնությունը՝ 1,25մ, հեռահարությունը մինչև 2000 կմ։ Հրթիռը փորձարկվել է 2015թ. հունիսին և Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Քյավիրի անապատից արձակվել է դեպի Հնդկական օվկիանոս։

Նշենք, որ «Ղադր-Ֆ-ից» բացի 2000կմ հեռահարություն ունեցող իրանական հրթիռներից են «Խորամշահրը», «Սաջիլը»։

«Խորամշահրը» Իրանը ցուցադրել է 2017-ի սեպտեմբերի 22-ին՝ իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Իրանում նոյեմբերի 4-ին նշում են «Համաշխարհային կեղեքման դեմ պայքարի»  օրը՝ ի հիշատակ 1979թ. նոյեմբերի 4-ին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման իրադարձության, ինչպես նաև 1978թ. նույն օրը հակաշահական ցույցերի ճնշման ժամանակ զոհված իրանցի ուսանողների  ու աշակերտների:

Թեհրանում ցուցադրել են «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռը

Թեհրանում ցուցադրել են «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռը

Թեհրանում ցուցադրել են «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռը

Թեհրանում ցուցադրել են «Ղադր-Ֆ» հեռահար հրթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *