ՀՌՇ զորքերը 2018-ի հոկտեմբերին խոշորամասշտաբ զորավարժություններ կանեն

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները 2018թ. հոկտեմբերին անցկացնելու են խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը։ Նոյեմբերի 3-ին փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթին։

Հարավային ռազմական շրջանի կապավորները վարժանքներ են անցկացնում, (արխիվ)

Հարավային ռազմական շրջանի կապավորները վարժանքներ են անցկացնում, (արխիվ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարության նոր ուսումնական տարվա համար (որը սկսելու է դեկտեմբերին 1-ին) առաջադրած առաջադրանքներին համապատասխան` շրջանի զորքերին սպասվում է նախևառաջ կատարելագործել ստորաբաժանումների դաշտային մարզումները և նրանց պատրաստումը 2018թ. հոկտեմբերի հրամանատարաաշտաբային զորավարժությունների գործնական գործողություններին,- ասել է Դվորնիկովը։

Ըստ Դվորնիկովի՝ ուսուցանման հիմքում դրվելու է Սիրիայում մարտական գործողություններ վարելու փորձը, օրինակ՝ «շահիդ-մոբիլների» դեմ պայքարի, «թունելային պատերազմի» մարտավարությունը։

Հավելենք, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան նույնպես մտնում է հարավային ռազմական շրջանի կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *