ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածել են ԻՊ դիրքերին Դեր Զոր նահանգում

Նոյեմբերի 1-ին ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները, օդ բարձանալով Ռուսաստանի տարածքից, հարվածել են Սիրիայի Դեր Զոր նահանգի Աբու Քեմալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիրախներին: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Ավիահարվածներից տեսագրություն է հրապարակել նաև ՌԴ ՊՆ-ն:

Ըստ հաղորդագրության՝ ՌԴ ԶՈւ 6 Տու-22Մ3 ռմբակոծիչները, օդ բարձանալով Ռուսաստանի տարածքից և անցնելով Իրանի և Իրաքի օդային տարածքով,  Դեր Զոր նահանգի Աբու Քեմալ քաղաքի մոտ հարվածներ են հասցրել ԻՊ հենակետերին և զինամթերքի պահեստներին: Ռմբակոծիչներին օդում ուղեկցել են Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում տեղակայված Սու-30ՍՄ կործանիչները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին  նաև Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել նույն Աբու Քեմալում ԻՊ դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *