ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Դաղստանում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի հրետանավորները 2017թ. ամփոփիչ ստուգումների շրջանակներում վնասազերծել են լեռներում թաքնված պայմանական ահաբեկիչներին։ Այս մասին հոկտեմբերի 30-ին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Ստուգիչ վարժանքների շրջանականերում հրետանավորները «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներից, «Գռադ-Մ» հրետանային կրակի ռեակտիվ համակարգերից, «Սանի» ականանետներից և «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներից խոցել են մինչև 15 կմ հեռավորության վրա գտնվող առանձին և խմբային թիրախներ։
Վարժանքներին ուշադրություն են դարձրել նաև «Օռլան» անօդաչու թռչող սարքերով լեռներում հետախուզություն վարելու զինծառայողների հմտություններին։
Ամփոփիչ ստուգումներին ներգրավվել են 400 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա։ Վարժանքներն անցկացվել են «Դալնի» զորավարժարանում։