Իրանի ՌՕՈւ զորավարժությանը կործանիչներով խոցել են պայմանական թիրախներ

Հոկտեմբերի 31-ին Իրանի բանակի ռազմաօդային ուժերը «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ – 7» զորավարժության առաջին փուլում F-5 և «Սաեղե» կործանիչներից արձակած ռումբերով խոցել են պայմանական թիրախներ՝ զենքի և վառելիքի պահեստներ, թռիչքուղի, հրթիռների արձակման հրապարակ։ Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի կայքը։

Իրանի ռազմաօդային ուժերը իրականացրել են նաև F-7 կործանիչներով  պայմանական հակառակորդի կենդանի թիրախները խոցելու, F-14 կործանիչները օդում լիցքավորելու գործողություններ։

Իրանական արտադրության «Սաեղե» կործանիչ

Իրանական արտադրության «Սաեղե» կործանիչ

Իրանի բանակի ՌՕՈւ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ – 7» զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 31-ին, տևելու է 2 օր։ Զորավարժությանը ցուցադրելու են տեղական արտադրության նոր և արդիականցված զենքեր ու համակարգեր։

Վարժանքներին ներգրավվել են խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Իրանի բանակի  ՌՕՈւ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ» զորավարժությունը պլանային է։ Այն անցկացվել է նաև 2016թ. հոկտեմբերի 16-17-ին։

Իրանի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ, (արխիվ)

Իրանի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ, (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *