Թուրքիայի ուժայինները մինչ օրս ստացել են 3200 միավոր տեղական ավտոմատ

Թուրքական MKEK ռազմարդյունաբերական ընկերությունը Թուրքիայի ուժային կառույցներին մինչև այժմ մատակարարել է 3200 միավոր տեղական արտադրության  MPT-76 ավտոմատ, որից 500-ը մակատարարվել է երկրի նախագահի պահպանության գնդին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մեհմեթչիք-1

Մեհմեթչիք-1

Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ պատվիրել են 45000 ավտոմատ, MKEK ընկերությունը նախատեսում է մնացած մատակարարումները կատարել առաջիկա տարվա ընթացքում:

Բացի Թուրքիայի ուժային կառույցներից, թուրքական ընկերությունը 450 MPT-76 ավտոմատ է մատակարարել Սոմալիին: Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ ևս 500 միավոր թուրքական արտադրության ավտոմատ «պատվիրել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»:

Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: MPT-76-ների արտադրությամբ, ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, զբաղվում են MKEK և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերությունները: Ավտոմատն արտադրվում է «Մեհմեթչիք-1» (MPT-55, 5.45 մմ) և «Մեհմեթչիք-2» (MPT-76, 7.62 մմ) տարբերակներով:

MPT-76 ավտոմատի բնութագրերը

  • Տրամաչափը` 7,62 մմ
  • Երկարությունը` 920 մմ
  • Զանգվածը` 4,1 կգ
  • Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
  • Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
  • Կրակի տեմպը՝ 650 կրակ/րոպե:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *