Ավարտվել է ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2017» զորավարժությունը

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանում ավարտվել է ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2017» զորավարժությունը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին։ Զորավարժությանը այս տարի առաջին անգամ անցկացվել են կոմպլեքս վարժանքներ՝ «Ինդրայի» օդային՝ «Ավիա-Ինդրա» և ծովային՝ «Ինդրա-Նևի» փուլերի համատեղությամբ, որոնք նախորդ տարիներին անցկացվում էին առանձին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են բնակավայրերին հումանիտար օգնություն տեղափող մեքենաների շարասյան վրա հարձակում կատարած ահաբեկիչներին վնասազերծելու, ծովային թիրախներ խոցելու, մարատավարական դեսանտ իջեցնելու և այլ գործողություններ։

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն, նկարը՝ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն, նկարը՝ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության

Ընդհանուր առմամբ զորավարժությանը Ռուսաստանի և Հնդկաստանի ցամաքային զորքերից ներգրավվել է շուրջ 700 զինծառայող:

Վարժանքների ավիացիոն բաղադրիչին ներգրավվել են ՌԴ ԶՈւ շուրջ 50 միավոր ավիացիոն տեխնիկա, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումներ: Ծովային բաղադրիչին ներգրավվել են երեք էսմինեց, մեկ ֆրեգատ և տեխնիկական սպասարկման նավեր:

«Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Մինչ այս զորավարժության ցամաքային, օդային և ծովային տարբերակներն անցկացվում էին առանձին։

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն, նկարը՝ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության

Ռուս-հնդկական «Ինդրա-2017» զորավարժություն, նկարը՝ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *