Հոկտեմբերի 30-ին Իրանում ներկայացրել են տեղական արտադրության «Աֆաղ» ռադարային նոր համակարգը։ Համակարգի ներկայացման պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
«Աֆաղը» ունակ է հետևել մինչև 200 կմ հեռավորության վրա գտնվող 200 նավի, ինչպես նաև օդային թիրախների։ Համակարգը կարող է միաժամանակ հետևել 100 ծովային թիրախի։
Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին Իրանում ներկայացվել է «Մերաջ-4» և «Մաթլա օլ Ֆաջր-3» ռադարները։ «Մերաջ-4» ռադարը սպառազինված է ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներով և կարող է հետևել 200 թիրախի, իսկ «Մաթլա օլ Ֆաջրը» կարող է թիրախները հայտնաբերել 500 կմ հեռավարության վրա: