Իրանը նոր ռադարներ է շահագործման հանձնել

Հոկտեմբերի 22-ին Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում  երկրի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես  ներկայացրել է ռադարային նոր համակարգեր. Մերաջ-4 և Մաթլա օլ Ֆաջր-3 ռադարները: Այս մասին հայտնում է իրանական  «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Մաթլա օլ ֆաջր-3 (աջից) և Մերաջ-4 (ձախից) ռադարները

Մաթլա օլ ֆաջր-3 (աջից) և Մերաջ-4 (ձախից) ռադարները

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով ` Մերաջ-4 ռադարը  սպառազինված է ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներով  և կարող է հետևել 200 թիրախի, իսկ Մաթլա օլ Ֆաջրը կարող է թիրախները հայտնաբերել 500կմ հեռավարության վրա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Իրանը շահագործման էր հանձնել  Nazir և Bina ռադարները, ռադիոտեղորոշման նոր Qaem համակարգը:

Ռադիոտեղորոշման Qaem համակարգի ռադարն ունակ է «ծածկել» մինչև 1000կմ շառավղով օդային տարածք և հետևել ինչպես Իրանի, այնպես էլ տարածաշրջանի օդային տարածքին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *