Ռուսաստանի զինված ուժերի կազմում ստեղծվել է ԱԹՍ-ների դեմ պայքարի առաջին մշտական ստորաբաժանումը

Ռուսաստանի ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի ՌԷՊ միավորման ռազմաբազայում ստեղծվել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի առաջին մշտական մարտավարական ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Վաշտի կազմում կան պայմանագրային զինծառայողներ, սերժանտական և սպայական կազմ, ՌԷՊ միջոցներով անօդաչուների դեմ պայքարի մասնագետներ: Ստորաբաժանումը համահավաք է:

Ռուսաստանի ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի միավորումներում և զորամասերում ստեղծվել է ԱԹՍ-ների դեմ պայքարի շուրջ 20 հատուկ ստորաբաժանում:

Ռուսաստանի ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի ՌԷՊ միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Վոստրիկովը նշել է, որ նման ստորաբաժանման համար զինծառայողների պատրաստության աշխատանքները իրականացվում են ծրագրով, որն ավելի ընդգրկուն է, քան այլ ստորաբաժանումների համար պատրաստության ծրագրերը: Իսկ զինծառայողների պատրաստությունը իր ինտենսիվությամբ կարող է համեմատվել հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստության ծրագրի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *