Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի զինծառայող

Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Մոստաֆա Նաբիլուն, ով 4-րդ անգամն էր, որ ուղարկվել էր Սիրիա: Այս մասին հոկտեմբերի 22-ին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Նաբիլուն Իրանի Ղոմ քաղաքից էր, իրանա-իրաքյան պատերազմի մասնակից:

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոսթաֆա Նաբիլուն

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոսթաֆա Նաբիլուն

Ավելի վաղ Սիրիայում Իրանը կորցրել էր ևս մեկ գեներալ (թվով արդեն 11-րդը):

Չնայած նրան, որ Սիրիայում պարբերաբար իրանցի զինծառայողներ կամ Իրանի կողմից հովանավորվող ջոկատների մարտիկների են զոհվում, Իրանը հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այդ երկրում և շարունակում է պնդել, որ իրականացնում է միայն խորհրդատավական առաքելություն:

Օրերս Իրանի բանակի հրամանատարի տեղակալը հայտնել էր, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման համակարգմամբ բանակի ցամաքային ուժերի զինծառայողները շարունակում են խորհրդատվական առաքելություն իրականացնել Սիրիայում: Բացի այդ իրանական ինքնաթիռներով օգնություն է հասցվում սիրիական գյուղեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *