Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիում

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զապ և Մեթինա շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում սպանվել է PKK-ի 5 զինյալ: Թուրքական կողմի պնդմամբ՝ քուրդ զինյալները պատրաստվել են հարձակվել Թուրքիայի ԶՈւ սահմանապահ ստորաբաժանումների վրա:

Թուրքական օդուժը հաճախ է հարվածում քրդական կառույցի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական ճամբարները:

Թուրքիայի ուժայինները միևնույն ժամանակ շարունակում են գործողությունները քուրդ զինյալների դեմ երկրի տարածքում՝ մասնավորապես արևելյան և հարավարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *