Թուրքիայի ԶՈւ ԳՇ. Եթե Իրաքյան Քրդստանում դրությունը չփոխվի՝ կկիրառվեն ռազմական, տնտեսական և այլ պատժամիջոցներ

Հոկտեմբերի 4-ին Թեհրանում Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին վերաբերող հարցեր:  Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ երկու երկրները թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ղեկավարության մակարդակով կողմ են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը և դեմ այդ երկրի բաժանմանը:

Իրանի ՊՆ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Իրանի ՊՆ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Թուրք գեներալը նշել է, որ իրենք թույլ չեն տա քրդական պետության ձևավորում Իրաքի տարածում, և, եթե իրավիճակը այսպես շարունակվի, Իրաքյան Քրդստանը կհայտնվի տնտեսական, քաղաքական և ռազմական պատժամիջոցերի առաջ:

Իրանի պաշտպանության նախարարն իր խոսքում ևս անթույլատրելի է համար Իրաքյան Քրդստանի ձևավորումը՝ այն համալերով «նոր սիոնիստական ռեժիմ»:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն Իրան էր այցելել հոկտեմբերի 2-ին: Այցի շրջանակներում նա արդեն հանդիպել է Իրանի նախագահին, Միջազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շեմհանիին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիին: Այս հանդիպումների արդյունքում ևս գրեթե նույն ուղերձներն էին հնչեցվել:

Ավելացնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իրան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հոկտեմբերի 1-ին Էրդողանը հայտարարել էր, որ Իրանի հետ պետք է Իրաքյան Քրդստանի դեմ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակեն՝ չբացառելով նաև ռազմական գործողությունների հավանականությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *