Թեհրանում հանդիպել են Թուրքիայի և Իրանի ԶՈւ ԳՇ պետերը

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է Իրան: Թուրք գեներալը գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ հոկտեմբերի 2-ին քննարկել են տարածաշրջանի իրադրությունը, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանի հարցը: Այս մասին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը (1, 2, 3):

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուոլուսի Աքարը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Հոսեյն Բաղերին

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուոլուսի Աքարը և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Հոսեյն Բաղերին

«Անադոլուի» հաղորդագրությունում նշվում է, որ հոկտեմբերի 2-ին Հուլուսի Աքարին ընդունել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին: Կողմերը քննարկել են «սահմանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանային թեմաներին» վերաբերող հարցեր:

Իրանական «Թասնիմ» գործակալությունն իր հերթին հայտնում է, որ քննարկամն թեմաներից է նաև Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեն և հետագա խնդիրները:

Իրան այցի շրջանակներում գեներալ Աքարը նաև նախատեսում է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին, Իրանի Միջազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շեմհանիին, պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին:

Աքարի այցի մասին դեռ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թուրքիայի խորհրդարանում: Էրդողանը իր խոսքում դիմելով զինվորականներին՝ նաև նշել էր.

«Մենք ամեն վայրկյան պատրաստ լինենք ամեն բանի»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Թուրքիա էր այցելել Իրանի ԶՈւ ԳՇ պետը: Կողմերը կրկին Իրաքյան Քրդստանի թեմային էին անդրադարձել: Թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը և թե՛ Բաղդադը դեմ են Քրդստանի անկախացմանը և պատրաստ են անգամ ռազմական գործողությունների դիեմել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *