Սիրիայում ՌԴ օդուժը հարվածել է «Ալ-Նուսրայի» շտաբին

Հոկտեմբերի 3-ին Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածել են «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման հրամանատարական կետին. նշվում է, որ ահաբեկչական կառույցի պարագլուխը ծանր վիրավոր է, 12 դաշտային հրամանատար սպանվել է: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցչի հայտարարության՝ 12 սպանված դաշտային հրամանատարներից մեկը կառույցի պարագլխի մտերիմ օգնական, «Ալ-Նուսրայի» անվտանգության ծառայության ղեկավար Ահմադ ալ-Գիզային: Խոսվում է նաև նրա հետ միասին շուրջ 50 թիկնապահի սպանվելու մասին:

«Պարագլուխ Աբու Մուհաբեդ ալ-Ջուլյանին ծանր բեկորային վնասվածքներ է ստացել, զրկվել է ձեռքից, և, մի քանի անկախ աղբյուրների տվյալներով, այժմ ծայրահեղ իրավիճակում է», – Նշել է գեներալ Կոնաշենկովը:

Նշվում է, որ կառույցի հրամանատարության տեղը հայտնաբերել է ՌԴ ԶՈւ հետախուզությանը: Ավիահարվածին ներգրավվել են Սու-34 ճակատային ռմբակոծիչներ և Սու-35 բազմանպատակ կործանիչներ:

Ավելի վաղ ռուսաստանյան կողմից հայտնել էին, որ սեպտեմբերի վերջին Իդլիբում անցկացրած հատուկ գործողության շրջանակներում հրթիռային հարվածով ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 5 դաշտային հրամանատար:

Հոկտեմբերի 3-ին գեներալ Կոնաշենկովը նաև հայտնել էր, որ «վերջին 2 օրում» ՌԴ օդուժի ավիահարվածներից Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 304 զինյալ, վիրավորվել է շուրջ 170 զինյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *