Իրանի Ուրմիա քաղաքում այդ երկրի բանակի ուղղաթիռ է վթարվել

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքում ուսումնական թռիչքի ժամանակ այդ երկրի բանակին պատկանող ուղղաթիռ է վթարվել։ Ուղղաթիռի անձնակազմից մեկ հոգի զոհվել, ևս երկուսը  վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ իրանական «Մեհր» լրատավական գործակալության՝ վթարվել է Bell-214 տեսակի ուղղաթիռ։ Ուղղաթիռը վթարվել է տեխնիկական խնդիրների պատճառով։

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ

Նշենք, որ նմանատիպ վթարներ Իրանում հաճախ են լինում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Նասրաբադ շրջանում Իրանի ուղղաթիռաշինական արդյունաբերության կազմակերպությանը պատկանող ուղղաթիռ էր վթարվել։

Կազմակերպության երկու ուղղաթիռ Նասրաբադում ուսումնական թռիչքներ էին իրականացրել, ինչից հետո ուղղաթիռներից մեկը վթարային վայրէջք էր կատարել։ Ուղղաթիռի օդաչուն և նրա օգնականը տեղափոխվել էին հիվանդանոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *