ՊԲ վարժանքներին մշակվել են ՀՕՊ-ի վարումը հակառակորդի ՌԷՊ և կրակային միջոցների գործադրման ժամանակ

ՊԲ-ում սեպտեմբերի 25-ից 29-ը անցկացվել է «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ՌԷՊ և կրակային միջոցների ազդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ զորավարժություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՀՀ ԶՈւ «Շիլկա» զենիթահրթիռային համալիր

ՀՀ ԶՈւ «Շիլկա» զենիթահրթիռային համալիր

Վարժանքներին, որոնք արվել են համաձայն ընթացիկ ուստարվա մարտական պատրաստության պլանի, ներգրավվել են ՊԲ ՀՕՊ զորամասերը և ստորաբաժանումները:

Զորավարժությունը խաղարկվել է տարբեր վայրերում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում:

Վարժանքների նպատակն էր մշակել օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքները և հրամանատարական ունակությունները, շտաբների ներդաշնակվածությունը, մարտական գործողությունների նախապատրաստումը ու վարման արդյունավետության բարձրացումը:

Այն նաև նպատակ ուներ ստուգելու ՀՕՊ ուժերի և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակություները, ինպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և զինտեխնիկայի իրական հնարավորությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *