Իրանի Սպահան նահանգում ուղղաթիռ է վթարվել

Սեպտեմբերի 10-ի գիշերը Իրանի կենտրոնական Սպահան նահանգի Նասրաբադ շրջանում Իրանի ուղղաթիռաշինական արդյունաբերության կազմակերպությանը պատկանող ուղղաթիռ է վթարվել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Իրանի ուղղաթիռաշինական արդյունաբերության կազմակերպության ուղղաթիռ

Իրանի ուղղաթիռաշինական արդյունաբերության կազմակերպության ուղղաթիռ

Կազմակերպության երկու ուղղաթիռ Նասրաբադում ուսումնական թռիչքներ են իրականացրել, ինչից հետո ուղղաթիռներից մեկը վթարային վայրէջք է կատարել։ Ուղղաթիռի օդաչուն և նրա օգնականը տեղափոխվել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, Իրանի բանակի ցամաքային ուժերի ավիացիայի հրամանատար Յոուսեֆ Ղորբանին հերքել էր ավելի վաղ տարածված տեղեկությունները այն մասին, որ Թավրիզում այդ կառույցի ուղղաթիռ էր վթարվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *