Աֆղանստանում հարձակվել են ՆԱՏՕ-ի շարասյան վրա. կան վիրավորներ

Սեպտեմբերի 11-ին Աֆղանստանում պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շարասյան մերձակայքում: Պայթյունի հետևանքով վիրավորվել են փոքր թվով զինվորականներ և քաղաքացիականներ: Այս մասին հայտնում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունից:

Դեպքը եղել է երկրի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս ընկած Բագրամ ավիաբազայի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են ավիաբազայի հոսպիտալ, իսկ քաղաքացիականների՝ տեղի հիվանդանոց:

Զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում, իսկ քաղաքացիականների վիճակը դեռ անհայտ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *