Սեպտեմբերի 25-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Լևոն Հենրիխի Մնացականյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին Ասկերանի շրջանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան:
Գեներալ-լեյտենանտը ՊԲ հրամանատարի պաշտոնում է նշանակվել Բակո Սահակյանի՝ 2015-ի հունիսի 15-ի հրամանագրով:
Նախկինում՝ 2007-ին, Լևոն Մնացականյանը նշանակվել է ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ, իսկ 2012թ. հոկտեմբերի 11-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: