Սիրիան ևս մերժում է Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն

Սիրիայի իշխանությունները ևս չեն ճանաչում հյուսիսային Իրաքում Քրդական ռեգիոնալ կառավարության նախաձեռնած անկախության հանրաքվեն: Սիրիայի պաշտոնական դիրքորոշման մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին հայտնել է երկրի արտգործնախարարը: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը:

Արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը իրքցի իր պաշտոնակցին հայտնել է, որ անկախության հանրաքվեի այս քայլը Սիրիայի կողմից մերժվում է և երբեք չի ճանաչվելու: Արտգործնախարարը ավելացրել է նաև, որ Սիրիան ճանաչում է միայն միասնական Իրաքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքյան Քրդստանում արդեն մեկնարկել է անկախության հանրաքվեն: Դրանք բացաաբար են վերաբերում նաև անմիջական հարևանները, ինչպես նաև սպառնում են պատերազմով (1, 2, 3, 4):

Նշենք, որ նման խնդիրներ ունի նաև Սիրիան: Սիրիայի տարածքում ԱՄՆ աջակցությամբ գործում է հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցը, որի վերահսկողության տակ են գտնվում զգալի չափով տարածքներ Սիրիայի հյուսիսային հատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *