Թուրքիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը քրդական Փեշմերգայի հետ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ուղիղ եթերում հայտարարեց, որ Թուրքիան դադարեցնում է ռազմական բոլոր հարաբերությունները Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգա զինված ուժերի հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը:

Թուրքիայի արտգործնախարարը նշում է, որ Թուրքիան մինչ այս մարզում էր Փեշմերգային, սակայն այս պահից սկսած դադարեցնում է ոչ միայն մարզումը, այլև՝ բոլոր կապերը:

Ավելացնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե է անցկացվում: Թուրքիան կտրականապես դեմ է արտահայտվում քրդերի անկախացմանը: Թուրքիայի նախագահը սպառնացել է կտրել բոլոր տնտեսական հարաբերությունները, այդ թվում՝ նավթի արտահանումը, ինչպես նաև՝ սպառնացել ռազմական գործողությունների հավանականությամբ:

Թուրքիայի արտգործնախարարը ևս նշել է, որ «եթե Իրաքում ապրող թուրքմեններին վտանգ սպառնա՝ անկասկած կհարձակվեն»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *