Լյովա Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

Գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Ասկերանի շրջանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան:

2007 թվականին Լյովա Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:

Գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» I, ՀՀ «Մարտական խաչ» II, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:

One response to “Լյովա Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

  1. Pingback: Լյովա Մնացականյանը կնշանակվի ՊԲ հրամանատարի պաշտոնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *