Ռուսաստանում ընթացող «Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսին առանձին տաղավարով սեփական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքն է ներկայացնում նաև Հայաստանը:

«Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում հայկական տաղավարը: Նկարում հայկական արտադրության X-55M ԱԹՍ-ն է:
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեն ներկայացնում է պետական և մասնավոր 6 ընկերությունների արտադրանք:
- Կրակի կառավարման և հետախուզության ռադիոտեխնիկական և օպտիկա-էլեկտրոնային համակարգեր,
- Լազերային տեխնիկա,
- Ռադիոտեղորոշման շարժական և ռադիոռելեային թվային կայաններ,
- Տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցներ,
- ՀՕՊ և ՌԷՊ միջոցների արդիականացման բլոկներ,
- Վրաններ,
- Քողարկման ցանցեր,
- Զրահաբաճկոններ,
- Անհատական պաշտպանության միջոցներ,
- Տարբեր նշանակության վարժասարքեր:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը «Բանակ-2017-ում»
Հայաստանը ներկայացնում է նաև արդիականացված հակատանկային «Ֆագոտ» հրթիռային համալիր, դիպուկահար հրացան, օպտիկական միջոցների ճնշման լազերային համակարգ, արդիականացված X-55M ԱԹՍ, ցամաքային թիրախների հայտնաբերման ռադարներ, արդիականացված ականորսիչներ և կրակի կառավարման ավտոմատացված միջոցներ:
Ըստ ՀՀ ՊՆ տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի՝ ընթանում են նոր պայմանագրեր կնքելու բանակցություններ:
«Գործարքներից մեկը պատրաստ է, հնարավոր է, որ դա ստորագրենք», ” «Սպուտնիկ» լրատվակայքին հայտնել է Դավիթ Փախչանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակություննը Մոսկվա էր մեկնել օգոստոսի 21-ին:
«Բանակ-2017» («Армия-2017») միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին օգոստոսի 22-ից 27-ը մասնակցում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: