ԱՄՆ օդուժը պատվիրել է մշակել միջուկային մարտագլխիկով նոր հրթիռ

ԱՄՆ օդուժը պատրաստվում է փոխարինել սպառազինությունում առկա, միջուկային մարտագլիխիկով AGM-86B «օդ-մակերևույթ» տիպի թևավոր հրթիռը ավելի նոր տարբերակով, որ կարող է կրել նաև ԱՄՆ ՌՕՈւ մարտավարական B-21 ռմբակոծիչը:

Նոր զենքի մշակման համար ԱՄՆ օդուժը պատվեր է տվել ամերիկյան ռազմարդյունաբերական միանգամից երկու՝ Lockheed Martin և Raytheon, խոշոր ձեռնարկություններին: Յուրաքանչյուրի պատվերի բաժինը մոտ 900 մլն դոլար է:

Ընկերությունները պետք է 54 ամիս ժամկետում մշակեն իրենց տարբերակները, ինչից հետո ԱՄՆ օդուժը կընտրի դրանցից մեկը:

AGM-86B թևավոր հրթիռ

AGM-86B թևավոր հրթիռ

Ներկայիս AGM-86 «օդ-մակերևույթ» տիպի թևավոր հրթիռը ամերիկյան մեկ այլ՝ Boeing ընկերության կողմից հավաքվել էր 1980-ականների սկզբին՝ 10 տարվա գործունեության ժամկետով, սակայն ժամանակ առ ժամանակ արդիականացվել է: Նախատեսվում է, որ նոր հրթիռը սրան կարող է փոխարինել 2020-ականների վերջին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *